Օրերս ֆրանսիական Vogue ամսագրի համար ֆոտոշարքում նկարահանված սուպերմոդել Քեյթ Մոսի դուստրը դարձել է Marc Jacobs Beauty բրենդի դեմքը։ Այս մասին հաղորդագրություն է հայտնվել բրենդի Instagram-ի էջում։
16-ամյա Լիլա Մոսը արդեն դարձել է գարնանային հավաքածուի գովազդային արշավի նոր գլխավոր հերոսուհին՝ դեկորատիվ կոսմետիկա ներկայացնելով։ Մարկ Ջեյքոբսի խոսքերով, որը երկար տարիներ Քեյթ Մոսի ընկերն է համարվում, նա շատ ուրախ է այս համագործակցության համար։ Եվ ոչ միայն նրա մոր հետ ընկերական հարաբերությունների պատճառով, այլ որովհետև Լիլան հրաշալի մոդել է։










































