ՌԴ Վլադիմիրի մարզում, մարզի նոր ղեկավարի երդմնակալության արարողության ժամանակ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին բեմի վրա սայթաքել ու վայր է ընկել։ Նրա «գետնին տապալվելու» տեսանյութը հայտնվել է համացանցում։
Այնուամենայնիվ, նշվում է, որ չնայած ընկնելուն, Ժիրինովսկին նախատեսվածի պես ելույթ է ունեցել։

Նրա օգնական Օլգա Պետրովան լրագրողներին հայտնել է, որ Ժիրինովսկին միջադեպից հետո իրեն լավ է զգում:
https://www.youtube.com/watch?v=j46FrVl_4JA




































