Շոտլանդիան կարող է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից՝ առանց անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու, եթե տարածաշրջանում իշխող կուսակցությունը հաջող հանդես գա Մեծ Բրիտանիայի համընդհանուր ընտրություններում,– Daily Telegraph-ին ասել է Շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցիչ Ջոաննա Չերին։
Ամեն դեպքում, երկրի կազմից դուրս գալու որոշումը պետք է ընդունվի «դեմոկրատական միջոցառման» օգնությամբ,– հավելել է պատգամավորը։ Նրա խոսքերով՝ պարտադիր չէ, որ այն հանրաքվեի միջոցով ընդունվի, դա կարող է «դեմոկրատական այլ իրադարձություն» լինել, ինչպես համընդհանուր ընտրություններն են։











































