Sunday, 28 06 2026
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում

Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է բանավեճի մեջ ներքաշել Սերժ Սարգսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև կարծես թե հեռակա բանավեճ է սկսվել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ռ.Քոչարյանը որոշել նման վիճաբանություն սկսել:

– Կարծում եմ, որ նա Տ. Սարգսյանին չի պատասխանում: Տեսանելիորեն նա փորձում է Տ. Սարգսյանին առնել օղակի մեջ, որպեսզի հրապարակ իջնի անձամբ Սերժ Սարգսյանը: Եվ գործընթացը գնա իր ու նրա միջև: Նա ձգտում է բանավեճի մեջ ներքաշել Ս. Սարգսյանին՝ փորձելով վարչապետի համար ստեղծել անօգնական իրավիճակ, որպեսզի նրան օգության հասնի Ս. Սարգսյանը:

– Այդ դեպքում ինչո՞ւ Ս. Սարգսյանը չի փորձում պաշտպանել իր վարչապետին: Իվերջո, Ռ. Քոչարյանի նշած տնտեսական ձախողումները ոչ միայն Տ. Սարգսյանին, այլև նրան են վերաբերում:

– Ես կարծում եմ, որ Ս. Սարգսյանը չի ցանկանում ներքաշվել այդ բանավեճի մեջ: Նրան ձեռնտու է, որ կոնֆլիկտը մնա իր վարչապետի և Ռ.Քոչարյանի հարթության վրա:

– Ինչո՞ւ: Ս. Սարգսյանն այդպիսով փորձում է ասել, որ հարկ չի՞ համարում պատասխանել Ռ. Քոչարյանին, և նախկին նախագահը թող վարչապետի մակարդակո՞վ իր բանավեճը շարունակի:

– Այո: Վերջին հաշվով ի՞նչ պատասխանի, քանի որ հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բոլորը բոլորի դեմ ցուցմունք են տալիս: Տ. Սարգսյանը ցուցմունք է տալիս Ռ. Քոչարյանի դեմ, Ռ. Քոչարյանն էլ ցուցմունք է տալիս Տ. Սարգսյանի դեմ: Եթե Ս. Սարգսյանն էլ միանա, նա ստիպված կլինի ցուցմունք տալ երկուսի դեմ:

– Թե՞ միգուցե, ինչպես Ռ. Քոչարյանն էր իր հարցազրույցներից մեկում ասել՝ երկու ղարաբաղցիների միջև խնդիր լինել չի կարող:

– Այո, դա էլ կա: Դա իրենց կոնֆլիկտի սպեցիֆիկան է. երբ երկու կողմերը հրապարակավ ինչպիսի տարաձայնություններ էլ հայտնեն, միևնույն է, չեն անցնում ռուբիկոնը: Առայժմ նրանք չեն անցել ռուբիկոնը, առայժմ Ռ. Քոչարյանը հարվածում է Ս. Սարգսյանի վարչապետին՝ անուղղակի կերպով սլաքն ուղղելով Ս. Սարգսյանին:

– Այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանն ինչո՞ւ է ակտիվացել իր հրապարակումներով:

– Ակտիվացել է այն պատճառով, որ իր և Ս.Սարգսյանի միջև ինչ-որ պայմանավորվածություն խախտվել է: Ես կարող եմ հիշել, որ 2013թ. հունվարի 15-ին Ռ.Քոչարյանը հայտարարեց, թե իր վերադարձի համար հիմնարար գործոնները առկա են, ինքը կարող է վերադառնալ, բայց չի վերադառնում էթիկական պատճառներով: Դայց դրա հետ միասին Ս.Սարգսյանին հասկացրեց, որ իր վարչապետը վարչապետ չէ և չի կարող ապահովել տնտեսական աճի կայունություն: Դրան իպատասխան վերընտրվելուց հետո Ս.Սարգսյանը կարծես թե Ռ.Քոչարյանին հասկացրեց ու խոսք տվեց, որ եթե Տ.Սարգսյանը չկարողանա 7 տոկոս աճ ապահովել, ապա ինքը կազատվի նրանից: Մենք տեսնում ենք, որ տարեվերջին Տ.Սարգսյանը չի կատարել իր խոստումը:

– Այսինքն Ս.Սարգսյանի այդ խոստումը Ռ.Քոչարյանի՞ն էր ուղղված:

– Բա ո՞ւմ էր ուղղված, եթե Ռ. Քոչարյանն է հարցը բարձրացնում, և Ս. Սարգսյանն անում է մի հայտարարություն, որը պատասխան է տալիս Ռ. Քոչարյանի հայտարարությանը: Եթե անգամ նա հատուկ Ռ. Քոչարյանի համար չի արել, միևնույն է՝ նա տվել է մի հարցի պատասխան, որն ուզում էր ստանալ Ռ. Քոչարյանը: Արդեն կարևոր չէ, թե ինչ պատճառներով, բայց Ս. Սարգսյանը չի պատրաստվում փոխել իր վարչապետին: 

– Իսկ ինչո՞ւ Ս. Սարգսյանը չկատարեց վարչապետ փոխելու իր այդ խոստումը:

– Չեմ կարող ասել: Միգուցե մեկ այլ պայմանավորվածություն էլ խախտել է Ռ. Քոչարյանը: Օրինակ, ենթադրաբար կարող եմ ասել, որ նախագահական ընտրություններից հետո Ռ.Քոչարյանի թիմը (նկատի ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»-հեղ.) այդքան էլ հանգիստ չէր և խորհրդարանական ընտրություններից հետո փորձ արեց վարել ընդդիմադիր գործունեություն, որ Ռ. Քոչարյանը միջնորդավորված գործում է իր դեմ:

– Իսկ, Ձեր տպավորությամբ, առաջինն ո՞վ է խախտել այդ պայմանավորվածությունը:

– Ես դա չեմ կարող ասել, ես հրապարակավ տեսնում եմ պայմանավորվածությունը՝ փոխիր վարչապետին: Նա էլ ասում է՝ կփոխեմ, եթե 7 տոկոս աճ չապահովի, և տեսնում եմ այդ պայմանավորվածության խախտումը: Իսկ թե ով է առաջինը խախտել պայմանավորվածությունը և ինչ քայլերի տեսքով՝ դժվար է ասել:

– Ռ.Քոչարյանը քննադատում է ՌԴ-ի հետ կատարած գործարքը: Խոսքը վերաբերում է «Հայռուսգազարդ»-ում ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու գարծարքին, այն դեպքում, երբ ինքը նույնպես նման գործարք է արել՝ ի դեմս «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի: Արդյոք Ռ. Քոչարյանն այդպիսով նաև հակառուսական տրամադրությո՞ւն է արտահայտում:

– Դա հետաքրքիր շեշտադրում է, որովհետև նա մինչ այժմ խուսափել է գնահատականներ տալ, իսկ եթե գնահատական է տալիս, դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Նա միգուցե հիասթափություններ ունի ռուսական կողմից:

– Ռ.Քոչարյանը նաև խոսում է, թե ինչպես է «Հայռուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 45 տոկոսից հասնում 80 տոկոսի: Նրա խոսքերով՝ դա լինում է Իրան-Հայաստան գազատարի կառուցման արդյունքում:

– Կարծում եմ՝ շատերն են հիշում այն բուռն բանավեճերը, որոնք կապվում էին Իրան-Հայաստան գազամուղի հետ: Երբ կառուցվում էր այն, նախ Հայաստանը տեղի տվեց Ռուսաստանին, և ՀՀ տարածքով անցնող գազամուղի հատվածը կառուցվեց ավելի փոքր տրամագծով, որ այն տարանցիկ նշանակություն չունենա: ՀՀ էներգետիկ հեռանկարին հասցված առաջին հարվածը սա էր: Իհարկե, այն ժամանակ բոլորս հասկանում էինք, որ քանի դեռ Իրանի և աշխարհի հարաբերությունները կարգավորված չեն, Հայաստանին դժվար թե թույլատրվի իրանական տրանզիտ գազ արտահանել: Բայց նաև հիշում ենք, որ նույն այդ շրջանում քննարկվում էր ՆԱԲՈւԿՈ ծրագիրը, և պարզ էր, որ եվրոպական կողմը եթե ոչ կարճաժամկետ հեռանկարում, ապա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում դեմ չի լինելու դրան: Ավելին՝ կարևոր է լինելու Հայաստանի թե՛ տեղը, թե՛ էներգետիկ ենթակառուցվածքները: Բայց ՀՀ-ն տեղի տվեց ՌԴ-ի ճնշմանը և կառուցեց փոքր տրամաչափի գազատար: Դա Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանն էր: Եվ հանրությանն անհայտ հիմնավորումներով այն հանձնվեց ռուսական կողմին: Այս կտրվածքով կարծում եմ, որ Ռ. Քոչարյանն ինչ էլ որ գրի, փաստ է, որ իր պաշտոնավարման տարիներին է տեղի ունեցել այդ չարաբաստիկ գործարքը, որն էլ ավելի խորացրեց Ս.Ս արգսյանը՝ նրանց տալով վերջին 20 տոկոսը:

– Եվ իր վերջին հայտարարություններով Ռ. Քոչարյանն ի՞նչ է ազդարարում:

– Նա ազդարարում է իր ակտիվացման մասին: Իսկ թե ուր կտանեն գործընթացները, և ով որտեղ կհայտնվի, բավականին բարդ է ասել անորոշության բարձր աստիճան ունեցող Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում