Thursday, 02 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում

Հայաստանի հավաքականը՝ տրամպլինի առաջ. Ինչու նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորեց 51-ամյա մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը: Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո հայկական ֆուտբոլային գլխավոր կառույցի ղեկավարները արագացված ռեժիմով բանակցում էին մի շարք մասնագետների հետ: Հիշեցնենք, որ ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր տվել ընտրություններից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին: Երկու շաբաթում արտասահմանից բարձրակարգ մարզիչ հրավիրելը իսկապես անիրական էր թվում: Ավելի ստույգ՝ դժվար էր հավատալ, որ կգտնվի մի մարզիչ, ով ստեղծված իրավիճակում Հայաստանի հավաքականը վերակենդանացնելու պատասխանատվության երաշխիքներ կտար:

Հոկտեմբերի 13-ին մերոնք Երևանում Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում մրցելու են Ջիբրալթարի հետ, որին հաղթելու դեպքում հոկտեմբերի 16-ին կրկին Երևանում կայանալիք Մակեդոնիայի հետ հանդիպումը ըստ էության կդառնա վճռորոշ փլեյ-օֆի համար պայքարում:

«Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում. ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչև հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու և պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջիանի դե Բիազին և Դելիո Ռոսսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաև այլ մարզիչների թեկնածություններ: Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչներն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Նշենք, որ մինչ այս Գյուլբուդաղյանցը գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը: Համաձայնելով գլխավորել մեր ազգային թիմը՝ Գյուլբուդաղյանցն ըստ էության մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա:

Սթափ գնահատելով իրավիճակը՝ պետք է խոստովանենք, որ ստեղծված իրավիճակում Գյուլբուդաղյանցը այն բացառիկ մասնագետներից է, որը մոտ է կանգնած Հայաստանի ազգային հավաքականին և կարող է ֆուտբոլիստներին մղել պայքարի: Առաջիկա հանդիպումները Գյուլբուդաղյանցի համար կարող են դառնալ տրամպլին մարզչական կարիերայում լուրջ քայլ կատարելու համար: Գլուբուդաղյանցը բազմիցս վերապատրաստվել է եվրոպական գրանդ ակումբներում: Հատկապես տակտիկական տեսանկյունից այս մասնագետը բավական լավ է պատրաստված և շարունակ աշխատում է վարպետությունը բարելավելու համար:

Նշենք, սակայն, որ միջազգային ասպարեզում Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմերն ու տարբեր տարիքային հավաքականները լուրջ հաջողությունների չեն հասել: Այս տարի գլխավորելով «Փյունիկը»՝ Գյուլբուդաղյանցը կարճ ժամանակում կերպարանափոխեց թիմը: Սա կրկին խոսում է նրա տակտիկական պատրաստվածության մասին: Իսկ ազգային հավաքականն այն հարթությունն է, որտեղ գլխավորը հենց տակտիկական լուծումներն են:

Հաջողություն մաղթելով Արմեն Գյուլբուդաղյանցին՝ հուսանք, որ նրան կհաջողվի առաջիկա հանդիպումներում տոն պարգևել ֆուտբոլասերին:

Գյուլբուդաղյանցի նշանակումը բնականաբար ոչ միանշանակ արձագանք է ստացել երկրպագուների շարքերում: Բնական է, շատերը սպասում էին, որ Հայաստանի հավաքականը կստանձնի Եվրոպայում ճանաչում ունեցող մասնագետ, ինչպիսիք են, օրինակ, դե Բիազին կամ վան Մարվեյկը: Կարծում ենք՝ Հայաստանի հավաքականը կգլխավորեր այս «կալիբրի» մասնագետ, եթե հաջորդ հանդիպումն անցկացնեինք, ասենք, գալիք տարվա մարտին: Նշանակումից դժգոհ երկրպագուները խորը հիասթափություն կապրեին, եթե նույն դե Բիազիի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեր Մակեդոնիային և կորցներ հնարավորությունը փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարելու: Իսկ դրա հավանականությունը, կարծում ենք, մեծ կլիներ:

Հանգամանքների բերումով հիմա Արմեն Գյուլբուդաղյանցի ժամանակն է, և վստահ ենք, որ նա կանի հնարավորը Ազգերի լիգայում հաջողության հասնելու համար: Այս մրցաշարի խմբային փուլն ավարտվում է այս տարվա նոյեմբերին: Եկող տարվա մարտի վերջին էլ կմեկնարկի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Ազգերի լիգայի խաղարկությունում ձախողվելու դեպքում միայն կարելի կլինի մտածել բարձրակարգ օտարերկրացի մասնագետ հրավիրելու մասին: Այն ժամանակ ՀՖՖ-ն իսկապես բավարար ժամանակ կունենա պատշաճ կերպով մասնակցելու և ծանրակշիռ որոշում կայացնելու համար:

Հավատանք, սակայն, որ Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մեր հավաքականը կկարողանա դուրս գալ Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆ: Դե ուրեմն բարի երթ մաղթենք մերոնց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում