Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ռուս հայտնի գործիչները խաղաղության կոչ արեցին ԼՂ հակամարտության կողմերին

Ռուսաստանից ժամանած հայտնի քաղաքական, մշակութային հասարակական գործիչներ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում եղան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում`  խաղաղության կոչ հղելով հակամարտության  կողմերին։ Նրանց ուղեկցում էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի տիկնայք։

«Կանանց երկխոսություն» կուսակցության ղեկավար Ելենա Սեմերիկովան, ով 2017  թվականին առաջադրել էր նաև իր թեկնածությունը ՌԴ նախագահի ընտրություններում, արցունքն աչքերին հիշում էր, որ արցախյան պատերազմի տարիներն ինքն իր վրա է զգացել: «Ինձ համար հիմա շատ դժվար է խոսել: Երբ մենք հասնում էինք սահմանագիծ  պատերազմի ճանապարհներով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի ապրումներ ունեցավ: Իրոք մենք պետք է ներդնենք մեր ջանքերը փրկելու համար գոնե մեկ մարդկային կյանք: Ես ազգությամբ ռուս եմ, վերապրել եմ այս հակամարտությունը ընտանիքիս հետ միասին»,-նշեց նա:

Սեմերիկովան նշեց, որ իր պարտքն է  համարում որպես մայր, որպես կին միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

«Մենք այսօր պետք է պահպանենք յուրաքանչյուր կյանք: Ես համոզված եմ, որ այս միջազգային շարժումը կընդլայնվի տարբեր երկրների կանանց ներդրած ուժի միջոցով»,-ասաց նա:

Ռուս հայտնի գրող  Լյուդմիլա Ուլիցկայան սահմանագիծ էր բերել զինվորներին բաժանելու իր գրքերը: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի մեր մեջ եղած ատելության դեմ, քանի որ այս իրավիճակը անելանելի և անդառնալի է: Պետք է հոգու խորքում գտնել բավարար սեր`այս ամենը վերականգնելու համար»,-ասաց նա:

«Որբ երեխաներին աջակցող կամավորներ» բարեգործական ֆոնդի նախագահ Ելենա Ալշանսկայան համոզված է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝  արմատախիլ անելու տասնամյակներով ձևավորված  ատելությունը: «Մեզ ուղղակի այս երկիր մոլորակի վրա անհրաժեշտ է ապրել, գտնել երկրորդ կեսին, երեխաներ ունենալ և բոլորին պետք է տալ հնարավորություն ապրելու այդ կյանքը»,-նշեց նա:

Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան առաջնագծից հորդորեց կողմերին խաղաղություն հաստատելու փորձեր անել: «Մեզ համար շատ վիրավորական կլինի, որ այն կանանց նկատմամբ, ովքեր հիմա այստեղ են, հետագայում սանկցիաներ կիրառվեն: Մենք ուզում ենք նույն կոչն անել նաև սահմանի այն կողմից»,-ասաց նա:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու իր նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է հուլիսի 24-ին՝ Մոսկվայում: Ավելի վաղ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խոսելով Հակոբյանն ասել էր. «Ես հույս ունեմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Եվ եթե դա տեղի ունենա, մեր շարքերը համալրվեն, մի օր անպայման մեր խոսքը կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում