Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Խուան Մատան չի շտապում հեռանալ անգլիական ակումբից: Նախօրեին նա մերժել է «Վալենսիա»-ի առաջարկը` ակնարկելով, որ չի պատրաստվում Իսպանիա վերադառնալ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որոնք պատրաստ են ամռանը պայքարել նրա տրանսֆերի համար:
Հիշեցնենք` Մատան վիճաբանել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ` բավականաչափ խաղաժամանակ չստանալու պատճառով: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 13 խաղերի:








































