Հունվարի 12-ի երեկոյան կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը ունեցել է վերջին 10 տարվա ամենամեծ հեռուստալսարանը՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները, որոնք հրապարակվել են երեկ: Ըստ այդմ, մրցանակաբաշխության արարողությանը հետևել է 20.9 մլն հեռուստադիտող:
Մեկ տարի առաջ «Ոսկե գլոբուս»-ը էկրանների մոտ դիտել էր ընդամենը 19.7 մլն մարդ:
Վերլուծաբանները «Ոսկե գլոբուս-2014»-ի հաջողությունը կապում են հայտնի կատակերգակ դերասանուհիներ Թինա Ֆեյի ու Էմի Փոլերի ընտրությամբ՝ որպես արարողության հաղորդավարներ:
Արդեն հայտնի է, որ նրանք հրավիրված են վարելու նաև «Ոսկե գլոբուս-2015»-ը:









































