Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Խնջույք՝ առանց Քոչարյանի․ երկրորդ նախագահի քաղաքական ներկայության տխուր հետևանքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նշում է իր ծննդյան 66-րդ տարեդարձը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Պուտինը մտադիր է ծննդյան տոնը նշել ընկերների ու մտերիմների շրջապատում: Այլ մանրամասներ Պեսկովը չի ներկայացրել, սակայն արդեն գոնե հայտնի է, որ Պուտինի ընկերներից մեկը՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մասնակցելու է նրա ծննդյան միջոցառմանը։ Բեռլուսկոնին այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հենց օդանավից։

«Կոմերսանտին» տված հայտնի հարցազրույցում Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում Պուտինը համարում է իր ընկերը, ակնարկել է, որ տարվա այս օրը լինում է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահին անմիջականորեն շնորհավորելու համար։ Այս տարի Քոչարյանն այդ հաճույքից զրկված է․ նրան, որպես մեղադրյալ, նախաքննության մարմինը թույլ չի տալիս լքել երկրի սահմանները, ու երկրորդ նախագահը հարկադրված է մտածել ոչ թե տոնական սեղանների, այլ՝ իր տխուր հեռանկարի մասին, որտեղ նա գուցե մեկուսի վիճակում հնարավորություն կունենա խորհել սեփական արյունոտ հետագծի մասին։

Մի հետաքրքիր օինաչափությամբ՝ Պուտինին շրջապատում են ընկերներ, որոնք իրենց երկրներում, մեղմ ասած, դրական հեղինակություն չունեն․ նույն Բեռլուսկոնին սեփական երկրում թաթախված է հարյուրավոր սկանդալային պատմությունների մեջ, Գերմանիայում Պուտինի ընկեր, նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերից ամեն կերպ փորձում է սահմանազատվել անգամ նրա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Քոչարյանի մասին անգամ ավելորդ է խոսել, որովհետև նրա հետ ցանկացած նույնացում կարող է գետնին հավասրեցնել նույնիսկ ամենահեղինակավոր մարդու վարկանիշը։

Քոչարյանը ներկա չէ Պուտինի այսօրվա խնջույքին, սակայն նրա անգամ քաղաքական ներկայությունը խանգարում է հայ-ռուսական հարաբերությունների բնականոնությանը, բացասաբար է ազդում Հայաստանի գործող իշխանության վարքագծի վրա։

Հիմա գանք բուն խնդրին։ Նիկոլ Փաշինյանը առայժմ ու թերևս՝ բարեբախտաբար, Պուտինի ընկերների ցանկում չէ, ըստ այդմ՝ դաշնակից երկրի նախագահին շնորհավորել է հեռախոսազանգով ու շնորհավորական ուղերձով։

Երկրների առաջին դեմքերի շնորհավորական ուղերձներն անգամ քաղաքական տեքստեր են, որովհետև բարեմաղթանքը կամ շնորհավորանքը կարելի է ու հնարավոր է ձևակերպել տարբեր արտահայտություններով, որոնցից յուրաքնչյուրն ուրույն քաղաքական ենթատեսքտ է հաղորդում ուղերձին, տողակատակում բացահայտում է միջպետական հարաբերությունների բնույթը, վեկտորը։

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին համարում է «քաղաքական դիակ», սակայն այսօր Պուտինին հասցեագրած նրա ուղերձի որոշ ձևակերպումներ ակնհայտ են դարձնում, որ Քոչարյանի գործոնն առնվազն հայ-ռուսական հարաբերություններում կաշկանդում է գործող վարչապետին։ Դա, մեղմ ասած, լավ չէ, կամ այն է, ինչին ձգտում է նույն Պուտինը՝ Քոչարյանի քաղաքական ներկայությամբ թույլ չտալ, որպեսզի հեղափոխության արժեքները կապիտալիզացվեն հայ-ռուսական հարաբերություններում։ Այլ խոսքով՝ երկրորդ նախագահի միջոցով Մոսկվան հայ-ռուսական հարաբերություններում սահմանում է ցածր նշաձող, որի շրջանակներում գործում են Փաշինյանն ու նրա կառավարությունը։

Օրինակ՝ Պուտինին հասցեագրված Փաշինյանի այսօրվա ուղերձում օտգագործվում է «Ռուսաստանի եղբայրական ժողովրդին» արտահայտությունը, որը նվազագույնն արտացոլում է սովետական շրջանի հարաբերությունների բնույթը և որևէ կերպ չի արտացոլում հայ-ռուսական հարաբերությունները միջպետական հուն տեղափոխելու հետևողական քաղաքականության առկայությունը։

«․․․Ես հատկապես գնահատում եմ մեր միջև հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաև բազմակողմանի հարթակներում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»,- Պուտինին գրել է Փաշինյանը ու այստեղ նույնպես նկատվում է Քոչարյանից հետ չմնալու ցանկություն: Միջպետական կայուն հարաբերութունները կառուցվում են պետական օրակարգերի, ռազմավարական շահերի հենքով ու առաջնորդների անձնական հարաբերությունները դրանցում առանձանպես շեշտադրման արաժանի չեն, մանավանդ որ Փաշինյանը ձգտում է հայ-ռուսական հարաբերությունները դուրս բերել սուբյեկտիվ ընկալումների, ստվերային գործոնների ազդեցությունից։ Ի վերջո, հայ-ռուսական հարաբերություններում վասալային հարաբերություններ հաստատվել են հենց այն փուլում, երբ Հայաստանում իշխանության ղեկին եղել է Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը, որի անձնական իշխանության ամրապնդմանը Ռուսաստանի նախագահը մեծապես աջակցել է՝ Հայաստանի ու նրա ինքնիշխանության հաշվին։ Շատ ավելի գերադասելի է, որ ունենանք սկզբունքային ղեկավար, որը գուցե անձնական հարթության վրա չի «մարսվում» Պուտինի կողմից, սակայն կարողանում է հայ-ռուսական հարաբերությունները կառուցել արժանապատվության դիրքերից՝ երբեմն անձնական հարաբերությունների հաշվին կռիվ տալով անգամ ինքնիշխանության յուրաքանչյուր սանտիմետրի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում