Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է իր թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հաղթանակը` «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում:
«Մրցանակը ստացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Մենք` բոլոր մադրիդիստներս, գոհ ենք և երջանիկ: Սա հատուկ օր է:
«Ոսկե գնդակ»-ը պարզապես մրցանակ չէ, որը ստանում լավագույն խաղացողը: Քրիշտիանուն ավելին է, նա առաջատար է: Նա այն մարդն է, ով ցանկանում է միշտ հաղթել: Դրանք այն արժեքներն են, որոնցով մենք հպարտանում ենք»,- ասել է Պերեսը:






































