Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը Ռուսաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ, Instagram–ի իր էջում գրել է, որ Սև ծովը սև գույնի չէ։
Լուսանկարում, որը հրապարակել է Իտալիայի նախկին վարչապետը, նա կանգնած է կոստյումով՝ արմավների ֆոնին և ցույց է տալիս ձեռքով դեպի ծովը։

«Ես ևս մի տարածված «սուտ» եմ բացահայտել։ Սև ծովը սև գույնի չէ, այլ՝ հրաշալի երկնագույն»,– գրել է Բեռլուսկոնին։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը 66 տարեկան է դարձել։











































