Միշտ չէ, որ ներմուծման ծավալների աճը բացասական կարելի է համարել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
«Եթե ներմուծման կառուցվածքում սկսում է ավելանալ սարքավորումների, հումքի և արտադրական նշանակության ապրանքերի կշիռը, սա դրական է, և վերջին շրջանում այսպիսի միտում մեզ մոտ նկատվում է։ Ներմուծման կառուցվածքում մեծանում է արտադրական նշանակության ունեցող ապրանքատեսակների կշիռը՝ սարքավորումներ, հումքատեսակներ և այլն»,- հայտարարեց Տ. Դավթյանը։










































