Ուղեցույցը պատրաստվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության նախկին փաստաբան տիկին Լուսիա Միարայի և Լեհաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի իրավաբան տիկին Դոմինիկա Բիչավսկա-Սինիարսկայի կողմից պատրաստված նյութերի հիման վրա` Ադրբեջանի Իրավական կրթության հասարակություն կազմակերպության կողմից:
Ծրագիրն իրականացվել է «Մարդու իրավունքների տուն» ցանցի և Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամների և գործընկերների կողմից` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Հայաստանից ծրագրի իրականացմանը մասնակցել են Իրավունքի գերակայություն ՀԿ-ն և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ծրագրին մասնակցել են նաև այլ կազմակերպություններ` Վրաստանից, Ադրբեջանից, Լեհաստանից, Նորվեգիայից:








































