25-ամյա Արիանա Գրանդեն, երեխայի օրորոցի լուսանկար տեղադրելով, երկրպագուների մոտ հարցեր է առաջացրել։
Արիանա Գրանդեն Instagram-ում տեղադրել էր մի լուսանկար, ներկայացնելով իր նոր անվանական օծանելիքը: Բայց հետևորդները հետաքրքրված էին ոչ թե նորույթով, այլ նկարում երևացող վարդագույն լույսերով լուսավորված մանկական մահճակալը։
Բոլորը Գրանդեին սկսեցին հարցնել մահճակալի մասին, նույնիսկ երգչուհի Քեթի Փերին միացավ հարցերին: Սկզբում մահճակալի մասին երկրպագուների հարցին նա պատասխանել է՝ «Իմ գաղտնի երեխայի, իհարկե»: Հետագայում Գրանդեն Twitter-ում խոստովանել է, որ նա և իր նշանածը՝ հեռուստահաղորդավար Փիթ Դևիդսոնը, անցյալ շաբաթ ձեռք բերած փոքրիկ խոզուկի համար օրորոց են գնել:

«Սա փոքրիկ խոզուկի համար է, իսկ կարմիր լամպը տաքացնում է նրան»,- գրել է Արիանան:
Հիշեցնենք, որ Արիանա Գրանդեի և Փիտ Դևիդսոնի նշանադրությունը տեղի է ունեցել հունիսի սկզբին։ Առայժմ հարսանիքի մասին զույգերը ոչինչ չեն ասում։







































