Սիրիական ընդդիմության ջոկատը՝ միավորված «Ազգային ազատագրության ճակատ» կոալիցիայի մեջ, Սիրիայի Իդլիբ գավառի ապառազմականացված գոտուց սկսել է դուրս բերել ծանր զինտեխնիկան: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը: Կոալիցիայի խոսնակ Նադջի Մուստաֆայի խոսքերով՝ գոտում կմնան թեթև զինտեխնիկայով անցակետեր:
Գործակալության աղբյուրը ընդդիմության խմբերից մեկում հաստատել է ռազմական տեխնիկայի դուրս բերման մասին տեղեկությունը, ավելացնելով, որ խոսքը վերաբերում է նռնականետերի և հրթիռարձակման սարքավորումների մասին:
Ըստ Reuters-ի՝ ծանր զենքերը կտեղափոխվեն շփման գծից 20 կմ հեռավորության վրա: Ընդդիմության անդամները կմնան ապառազմականացված գոտում և կօգնեն թուրքական ռազմական հրամանատարությանը՝ հսկել տարածքը:











































