Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր աշխատանքային այցով Կազանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է մի շարք վայրեր։
Ադրբեջանական պատվիրակությունը եղել է կազանյան ուղղաթիռային գործարանում և ծանոթացել նոր մոդելի ուղղաթիռների, ինչպես նաև КАМАЗ ընկերության արտադրանքի հետ։
Ալիևին նաև ծանուցել են Թաթարստանի արդյունաբերական պոտենցիալի մասին։









































