«Պարի Սեն-Ժերմեն»-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի` «Ոսկե գնդակ»-ը ստանալու փաստը:
Գլխավոր մարզիչների և ավագների քվեարկության ժամանակ շվեդ ֆուտբոլիստը չորրորդ տեղն է զբաղեցրել:
«Անչափ ուրախ եմ Ռոնալդուի համար: Նա արժանի էր «Ոսկե գնդակ» ստանալ»,- ասել է Իբրահիմովիչը, ով ստացել է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, որպես նախորդ տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակ:









































