17-ամյա Քորթնի Ռոբը Աբերդինի քոլեջից իր տուն՝ Շոտլանդիայի Արբրոթ քաղաք է վերադառնալիս եղել: Ճանապարհին նա համակուրսեցուն պատմել է իր ապրումների մասի՝ առանց մտածելու, որ ինչ-որ մեկը կարող է ուշադրություն դարձնել իրենց զրույցին, գրում է The Sun-ը:
Աղջիկը համակուրսեցուն ասել է, որ պարի դասընթացները բարդ են ու խիստ: Բացի այդ, նա չի սիրում ուղևորությունները, իսկ այժմ նա տնից հեռու է: Վերջերս Քորթնին հանցագործության զոհ է դարձել և ստիպված է ոստիկանություն ներկայանալ ու դիմում գրել:

Նա անգամ չէր էլ կարող մտածել, որ իր դիմաց նստած ականջակալներով աղջիկը կարող էր լսել իրենց զրույցը: Տանը նա իր պայուսակում հուզիչ նամակ է գտել:
«Հույս ունեմ, որ շատ տարօրինակ ու անհարմար չէ, բայց ես լսեցի ձեր զրույցը: Ես պարզապես ցանկանում եմ ասել, որ քեզ շատ ուժեղ եմ համարում: Դու շատ գեղեցիկ ես և ամենալավին ես արժանի: Շարունակի՛ր առաջ նայել: Աղջիկը` գնացքից»,-ասվում է նամակում:












































