Երեք տարեկան Մարնի Ալեն Թոմիլսոնի մոտ՝ Դերբիից, պսևդոարտրոզ է ախտորոշվել: Այս հիվանդության պարագայում չապաքինված կոտրվածքների դեպքում պահպանվում է ոսկրերի շարժունակությունը: Աղջնակի ոտքը կոտրվել է, երբ նա 14 ամսական էր, իսկ ոսկրի սերտաճման վիրահատությունն անհաջող է անցել: Ի վերջո, Մարնիի համար միակ տարբերակը ոտքի անդամահատումն էր, հաղորդում է The Sun-ը:

Բացի այդ, Մարնին տառապում է առաջին կարգի նեյրոֆիբրոմատոզով, երբ նյարդերի երկայնքով ուռուցքներ են զարգանում, և ոսկրերը դեֆորմացվում են: Բժիշկների կարծիքով՝ եթե աղջիկը ցանկանում է նորմալ կյանքով ապրել, ոտքը պետք է անդամահատել: Վիրահատությունը նշանակված է հաջորդ ամիս:

Աղջկա մայրը որոշել է, որ չի ցանկանում դստերը զրկել նորմալ մանկությունից, ուստի նա համաձայնել է վիրահատությանը:










































