Սաուդյան Արաբիայում կոռուպցիոներներից 35 մլրդ դոլարի ակտիվներ են առգրավել: Այս մասին Bloomberg գործակալության հետ հարցազրույցում ասել է թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
«Այդ գումարի քառասուն տոկոսը կանխիկ է, իսկ 60 տոկոսը` ակտիվների տեսքով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 11 արքայազնի, չորս նախարարի և տասնյակ այլ պաշտոնյաների են ձերբակալել:









































