Չեխիայում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող զբոսաշրջիկը փորձել է հյուրանոցը լողավազանի վերածել, գրում է The Sun-ը:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը հյուրանոցի սրահը ջրով լցնում: Հասկանալով, որ ներսում լողավազան «կառուցել» չի ստացվի, նա ներխուժել է սենյակներից մեկը, որում 70-ամյա կենվոր էր բնակվում:
Դա կնոջը դուր չի եկել, և այդպիսի ներխուժման կրկվելու դեպքում նա խոստացել է ոստիկանություն դիմել, որից հետո տղամարդն անհետացել է:
Թոշակառու կնոջ խոսքով՝ խուլիգանը ռուսերեն է խոսել, նրա հասակը 180 սմ է եղել: Ոստիկանները նշել են, որ տղամարդը թմրանյութի ազդեցության տակ է եղել:








































