85 տարեկանում կյանքից հեռացել է իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«85 տարեկանում, Բարսելոնայում վախճանվեց իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կաբալյեն բուժման կուրս է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում: 85-ամյա երգչուհին հիվանդանոց էր տեղափոխվել միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով:










































