Մոսկվան եւ Նյու Դելին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր են կնքել: «Այո: (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի) այցի ընթացքում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ստորագրվել Է արդյոք փաստաթուղթ Ս-400-ի մատակարարումների մասին:

ՌԴ-ի եւ Հնդկաստանի ղեկավարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունից հետո Պեսկովը լրագրողներին հավաստել Է, որ «ստորագրվել Է համապատասխան փաստաթուղթ»: Ինչպես ավելի վաղ լրագրողների հետ կայացած զրույցում նշել Է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գործարքի արդյունքում «Հնդկաստանը կստանա հակաօդային պաշտպանության արդի համալիր, որն իր բնութագրերով գերազանցում Է մյուս երկրների համանման համալիրաները»:













































