Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 2126/12) գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը, քննելով գանգատը Կոմիտեի կազմով, ճանաչել է այն անընդունելի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սույն գործով դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) նախատեսված իր` դատարան դիմելու իրավունքը, քանի որ ինքը զրկվել է առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ընթացքում արհեստական խոչընդոտներ է ստեղծել` մասնավորապես, դիմումատուին ի պատասխան վերջինիս դիմումի տրամադրած չլինելով գործին մասնակից երրորդ անձանց սպառիչ ցանկը: Դիմումատուն պահանջել էր Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել, որպես վնասների փոխհատուցում, իրեն վճարել 250,000 եվրո որպես նյութական վնասի, 50,000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 1,500,000 ՀՀ դրամ ծախսերի և ծախքերի համար:

Եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ վերաքննիչ դատարանը, դիմումատուի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու համար: Դիմումատուի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադաձվել է, քանի որ դրան չէին կցվել բողոքը գործին մասնակից բոլոր երրորդ անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ:

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ դիմումատուի ներկայացված գործի նյութերի մեջ նրա պնդումները հիմնավորող որևէ ապացույց չկա: Ավելին՝ ՀՀ կառավարությունը իր դիրքորոշման մեջ Եվրոպական դատարանին է ներկայացրել փաստաթուղթ, որը հստակ ապացուցում է, որ դիմումատուն դիմել է ներպետական դատարանին գործի նյութերին ծանոթանալու թույլտվություն ստանալու, այլ ոչ թե գործին մասնակցող անձանց ցուցակը տրամադրելու համար:

Եվրոպական դատարանը դիմումատուի գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ճանաչել է ակնհայտ անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշել է այն համարել անընդունելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում