Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետությունից բժիշկ գինեկոլոգ Դենիս Մուքվեգեն պարգևատրվել է 2018 թ. Նոբելյան մրցանակով՝ սեռական բռնության դադարեցման ջանքերի համար՝ գրում է TASS-ը:
Դենիս Մուքվեգեն վիրահատարանում է եղել այն պահին, երբ նրան հայտնել են, որ ինքը Նոբելյան մրցանակակիր է:
Մուքվեգեն մրցանակ է ստացել իրաքցի իրավապաշտպան Նադյա Մուրադի հետ: Մուքվեգեն Կոնգոյի Երկրորդ պատերազմի ժամանակ օգնել է հազարավոր կանանց, ավելի քան 10 վիրահատություն է կատարել և աշխատել է օրական 18 ժամ:










































