Թոմ Քրուզը չի տեսել իր 12-ամյա դուստր Սուրիին արդեն մի քանի տարի։ UsWeekly-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ դերասանը իրավունք ունի աղջկա հետ հանդիպել ամսվա 10 օրը, սակայն նա իր իսկ կամքով հրաժարվել է նույնիսկ դրանից։
Հարաբերությունները խզելու պատճառն այն է, որ Սուրին չի հանդիսանում սիենթոլոգիայի հետևորդ։
Քրուզը և իր երրորդ կինը՝ Քեթի Հոլմսը բաժանվել են 2012 թվականին 6 տարվա ամուսնական կյանքից հետո։ 2013 թվականից 56-ամյա դերասանը դադարել է լուսանկարներում հայտնվել դստեր հետ։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ աղջիկը պարբերաբար փորձել է կապի դուրս գալ հոր հետ, սակայն Քրուզը առաջվա պես չի արձագանքում հանդիպելու խնդրանքներին։
Հանրահայտ դերասանը սիենթոլոգիայի հետևորդ է հանդիսանում արդեն մի քանի տասնամյակ։











































