Apple ընկերությունը iPad Air-ը գովազդող նոր հոլովակ է թողարկել, որը ցուցադրում է պլանշետի օգտագործման անսպասելի տարբերակները:
Հոլովակում iPad Air-ի օգտագործողներն ամենատարբեր վայրերում ցուցադրում են սարքավորման հնարավորությունները, որն օգտագործվում է ոչ միայն խաղերի և առցանց սերֆինգի համար, այլև՝ սպորտում, բիզնեսում, ինչպես նաև՝ մշակույթում:
Գովազդում առկա է նաև կադրից դուրս զգացմունքային մի տեքստ, որն այս տարի 25 տարեկան կդառնա: Mashable-ի հաղորդմամբ՝ ռասաների մասին տեքստի հեղինակը Ռոբին Ուիլյամսն է: Իսկ մենախոսությունը վերցված է «Մահացած պոետների հասարակություն» ֆիլմից:
Հաղորդվում է նաև, որ iPad Air-ի հնարավորությունը ցուցադրելու համար Apple-ն իր պաշտոնական կայքում ստեղծել է առանձին էջ, որտեղ ներկայացված են պլանշետի օգտագործման տարբերակները:









































