Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, որը դեկտեմբերի մեկից թողնելու է պաշտոնը, ամուսնալուծվում է,– հաղորդում է El Universal կայքը։ Նշվում է, որ Մեքսիկայի առաջնորդն իր կնոջ՝ Անխելիկա Ռիվերայի հետ յոթ երեխա ունեն, սակայն դրանցից չորսը Պենյո Նյետոյի առաջին կնոջից են և երեքը՝ Ռիվերայի առաջին ամուսնությունից։
Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ երկրի ղեկավարն ու նրա օգնականները արդեն սկսել են ամուսնալուծության գործընթացը։ Զույգն արդեն բավական երկար ժամանակ է ինչ միասին չի ապրում։
Վերջին անգամ նրանք միասին ներկայացել են հանրությանը սեպտեմբերին՝ երկրի Անկախության օրը։









































