Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ–ն ձգձգում է Թուրքիայի՝ միություն ընդունելու գործընթացը,– հաղորդում է CNN Turk գործակալությունը։
Նշվում է, որ Էրդողանը չի բացառել Թուրքիայի ԵՄ մուտք գործելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։
«Շուտ ավարտվեր այս ամենը (ԵՄ մուտք գործելու հետ կապված իրավիճակը), որպեսզի մենք կարողանայինք որոշել մեր ուղղությունը։ Նրանք առաջվա պես ձգձգում են գործը։ ԵՄ անդամներ են դառել երկրներ, որոնց նույնիսկ համեմատել չի կարելի մեզ հետ։ Եթե այս տրամաբանությունը շարունակվելու է, ապա մեզ միայն մնում է դիմել մեր 81 միլիոնին (բնակչությանը), և տեսնենք, թե նրանք ինչ կասեն»– ասել է Թուրքիայի նախագահը։










































