Հռոմի պապի Harley-Davidson Dyna Super Glide մոտոցիկլետը փետրվարին կվաճառվի Փարիզում լոնդոնյան «Բոնեմս» աճուրդի տանը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով աճուրդի պաշտոնական ներկայացուցչին:
Մոտոցիկլետը հայտնի ապրանքանիշի 110 ամյակի առթիվ Ֆրանցիսկոսին նվիրել են անցած տարվա հունիսին: Այժմ 1,585 լիտրանոց շարժիչով և Պապի ինքնագրով մոտոցիկլետն աճուրդի է դրվել:
Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Հռոմի կաթոլիկ եկեղեցուն և կօգտագործվի բարեգործական նպատակներով, տեղեկացրել է «Բոնեմսը»:
Լոտը 12-15 հազար եվրո է գնահատվում:










































