Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարները կստորագրեն համաձայնագիր պաշտպանական ոլորտում համագործակցության մասին:
Հասանովը կհանդիպի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար էդուարդ Գիոյի հետ:








































