Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին այսօր նշում է իր ծննդյան 24-ամյակը:
«Բարսելոնա»-ի հետ Մեսսին 5 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը, 4 անգամ հաղթել է սուպեր գավաթի խաղարկությունը, 3 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի չեմպիոնի տիտղոսը, դարձել Իսպանիայի գավաթակիր, հաղթել ակումբային աշխարհի առաջնությունում և նվաճել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:
Արգենտինացին, ով 13 տարեկանում է հայտնվել կատալոնական ակումբում, ՖԻՖԱ-ի տվյալներով համարվում է 2009, 2010 թթ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, France Football-ի տվյալներով՝ 2009 թ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, 2010 թ. ոսկե խաղակոշիկի դափնեկիր: Մեսսին 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լավագույն ռմբարկու: Նա համարվում է «Բարսելոնա»-ի ռեկորդակիրը մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով, ինչպես նաև կատալոնական ակումբի պատմության ընթացքում եվրոգավաթների լավագույն ռմբարկուն:







































