Այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց 2019 թվականի բյուջեի նախագիծը և նշեց, որ նախատեսվում 4.9 տոկոս իրական աճ:
Նա անդրադարձավ նախկինում տրվող գնահատականներին, ըստ որոնց՝ 2019 թվականի համար նախատեսվում էր 5.3 տոկոս աճ:
«Այդ գնահատականը տրվել էր այն ժամանակ, երբ 2018 թվականի համար նախատեսվում էր 4.5 տոկոս աճ, բայց փոխվել է կանխատեսումը և դարձել 6,5 տոկոս աճ 2018 թվականի համար»,- ասաց նա:









































