Ֆոտոմոդել ու դերասանուհի Պամելա Անդերսոնը դարձյալ ամուսնացել է իր նախկին ամուսնու՝ կինոպրոդյուսեր Ռիկ Սալոմոնի հետ:
46-ամյա դերասանուհուն նկատել էին Շոն փենի ամենամյա բարեգործական միջոցառմանը ամուսնական մատանիով, ու նա խոստովանել է լրագրողներին, որ դարձյալ ամուսնացել է, և որ երջանիկ է Ռիկի հետ:
«Մեր ընտանիքները շատ ուրախ են, և միայն դա ունի նշանակություն»,- ասել է Անդերսոնը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Անդերսոնը առաջին անգամ ամուսնացել էր Սալոմոնի հետ 2007-ին, սակայն նրանց միությունը պաշտոնապես տևել էր ընդամենը 2 ամիս, ինչից հետո զույգն ամուսնալուծվել էր պաշտոնապես:










































