Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից գանձել բոլոր հարկերը, որոնք նա չի վճարել քաղաքին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը հորից ապօրինի ճանապարհով 413 մլն դոլար է ստացել՝ խուսափելով հարկեր վճարելուց:
Այս տվյալները մեկնաբանելով՝ Դել Բլազիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին կարող են «լուրջ պատժամիջոցներ սպասվել»՝ Նյու Յորք նահանգի և քաղաքի կողմից:
«Նյու Յորքը մտադիր է փոխհատուցել ցանկացած գումար, որը Դոնալդ Թրամփը պարտք է քաղաքի բնակիչներ: Վերջակետ»,-ասել է Դե Բլազիոն:
Ենթադրյալ մեքենայությունը 90-ականներին է տեղի ունեցել: Քաղաքապետի խոսքով՝ այդպիսի գործունեությունը վաղեմության ժամկետ չունի:








































