Սաուդյան Արաբիայի քաղաքացին, որը մեղավոր է ճանաչվել 2004թ. Սաուդյան թագավորության տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով պայթուցիկ սարք պատրաստելու համար, դատապարտվել է մահապատժի:
Ինչպես հաղորդում է RIA Novsti-ն` վկայակոչելով սաուդական ԶԼՄ-ները, այս գործով դատապարտվել է ևս տասը մարդ` 3-12 տարի ազատազրկման, ահաբեկչությունը ֆինանսավորելու և զենք կրելու համար:
2004թ. Յանբո քաղաքում «Ալ-Քաիդայի» տեղի խմբավորումը հարձակում է իրագործվել ամերիկյան ընկերության ներկայացուցչության վրա, որի հետևանքով զոհվել է վեց արտասահմանցի:











































