Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին հրավիրել է Բարսելոնա`քննարկելու կառավարության առաջարկությունները տարածաշրջանի և ինքնորոշման հարցի վերաբերյալ՝ հաղորդում է EI Pais-ը:
«Մենք պետք է խոսենք ամեն ինչի մասին, որոշման մասին, որը կնպաստի հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով լուծելուն: Կատալոնիայի ժողովուրդը արժանի է այն պատասխանին, որը տարբերվում է այն բանից, ինչ ստացել է մինչ օրս»,- գրել է Տորան Սանչեսին ուղղված նամակում:
Տորան նաև խոսել է հնարավոր զրույցի ժամկետների մասին։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ այժմ երկու քաղաքական գործիչների հանդիպման համար լավագույն ժամանակը չէ։








































