Իսպանիայի Կանարյան կղզիները դարձել են Եվրոմիության ամենաթեժ զբոսաշրջային հատվածը ։ Այդ մասին տեղեկացնում է Eurostat գործակալությունը։
Մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկները Կանրյան կղզում գիշերել են 103 մլն անգամ։ Երկրորդ հորիզոնականում Իսպանիայի Կատալոնիա շրջան է, որտեղ մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկները 80 մլն գիշեր են անցկացրել։

Եռյակը եզրափակում է Խորվաթիայի Ադրիատիկյան ափը, որտեղ զբոսաշրջիկները տարվա ընթացքում 75 մլն գիշեր են անցկացրել։
Զբոսաշրջիկների քանակության առումով մինչ այժմ առաջատարի դիրքում Իտալիան է, որտեղ զբոսաշրջիկները 1 տարվա ընթացքում գիշերել են ավելի քան 200 մլն անգամ։









































