«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա» լիագումար նիստում ելույթ ունենալու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լրտեսությունն այնպիսի մասնագիտություն է, ինչպիսին մարմնավաճառությունն է՝ գրում է RIA Novosti-ն։
«Հատուկ ծառայությունների ինտրիգները նոր չեն սկսվել։ Լրտեսությունը, ինչպես և մարմնավաճառությունը, աշխարհում կարևորագույն մասնագիտություններից մեկն է»,- ասել է Պուտինը։
Նա նաև հույս է հայտնել, որ Սկրիպալների գործի շուրջ տեղեկատվական ընկերությունը շուտով կավարտվի։ Նա նշել է, որ Ռուսաստանը բազմիցս խնդրել է բրիտանական գործընկերներին փաստաթղթեր տրամադրել հետաքննություն իրականացնելու համար։









































