Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

ԵՊԲՀ-ն արձագանքում է իր ուսանողների նամակին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման, տեղեկացնում է. «ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հասցեագրված մի խումբ ուսանողների՝ ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների և դրանք վճարովի հիմունքներով լրացնելու կապակցությամբ բողոք-նամակը ոչ մի հիմք չունի, քանի որ Համալսարանում դրանք կատարվում են ըստ գործող կարգի:

Կարծում ենք, որ հարցերի մեր սպառիչ պատասխանը կլինի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի 21.03.2012թ. թիվ 38-Մ-2 հրամանով հաստատված «Բաց թողնված դասերի լրացման կարգի» մասին որոշումից հետևյալ մեջբերումը. «…Եթե ուսանողը ուսուցման մասին պայմանագրով նախատեսված վարձավճարի սահմաններում և Համալսարանի կողմից սահմանված ուսումնական ծրագրերով և ժամանակացույցով նախատեսված դասերից բացակայել է, Համալսարանի կողմից նախատեսվում են լրացուցիչ վճարովի դասընթացներ հետևյալ պայմաններով՝

ա) 2 շաբաթ և ավելի տևողությամբ առարկաների ցիկլային պարապմունքներից բացակայելու դեպքում ուսանողը պարտավոր է լրացնել յուրաքանչյուր բացակայած դասի համապատասխան շաբաթը,

բ) դասերի բացթողումը (բացակայելը) դասերին չներկայանալն է և այն բացակայությունները, որոնք նշանակվել են ուսանողին՝ դասերից ուշանալու պատճառով:

…Դասընթացների համար վճարման չափը որոշվում է՝ ելնելով ռեկտորի կողմից հաստատված յուրաքանչյուր առարկայի կրեդիտների գնացուցակից»:

Գտնում ենք, որ «Բաց թողնված դասերի լրացման» կարգում փոփոխություններ հնարավոր չէ կատարել, քանի որ ուսանողի կողմից բացակայության լրացումը ընդունող դասախոսը հավելյալ աշխատանք է կատարում, որի համար նա պետք է վարձատրվի: Իսկ հարգելի բացակայություն ունեցողների լրացումները կատարվում են համալսարանի հաշվին: Այնպես որ համալսարանը «դրամաշորթությամբ» չի զբաղվում:

Անդրադառնալով նամակում արծարծված լրացումների կապակցությամբ «շատ լավ ուսանողի լուրջ խնդիրների առաջ կանգնելու» հարցին՝ կարծում ենք, որ լավ ուսանողը առհասարակ անհարգելի բացակայություններ չպետք է ունենա, և իրականում այդպես էլ կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում