«Չի կարելի ճնշումներով, սպառնալիքներով միջամտել Ազգային ժողովի աշխատանքներին: Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ինքը կառչած չէ իր մանդատից:
Նրա խոսքով՝ 8-10 տարվա ընթացքում եթե որևէ մեկը պետք է նեղանա իրենից, դա պետք է լինի իր ընտանիքը, որին չի կարողացել ժամանակ տրամադրել. «Խնդիրը մեր մեջ չէ. ի սկզբանե վարչապետն ասել է՝ մայիս-հունիս: Գնացեք վարչապետին հարցրեք՝ ինչու մայիս-հունիսը դարձավ դեկտեմբեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































