Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Անվստահության գործընթաց Վանաձորի քաղաքապետի նկատմամբ. ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն կմիանա՞ն

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Վանաձորի ավագանու ընտրությունների 2 տարին։ Հիշեցնենք, որ այդ հայտնի աղմկահարույց գործընթացը, որը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որակեց մանդատագողություն, այդպես էլ չավարտվեց, անգամ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց մոտ մեկ տարի շարունակ անօրինի ընթացած ավագանու նիստերն ու այդ նիստերում կայացված որոշումները։ ՍԴ որոշումից հետո սահմանադրագետները, փորձագետները նշում էին, որ այդ որոշումից հետո միակ բանը, որ պետք է արվի, դա Վանաձորի գործող ավագանու լուծարումն էր ու արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Անգամ հեղափոխությունից հետո ավագանու ՀՅԴ ու ՀՎԿ խմբակցությունները հայտարարեցին, թե միանում են հեղափոխությանը և դուրս են գալիս ՀՀԿ-ի հետ առկա ցանկացած պայմանավորվածությունից, սակայն առ այսօր շարունակում են հավատարիմ մնալ ՀՀԿ-ին ու գործել նրանց խաղի կանոններով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի խոսքերով՝ հաշվի առնելով այս հանգամանքները, իրենք կոչ են անում ավագանու բոլոր անդամներին միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Այդ նախաձեռնությանը կարող են միանալ թե՛ ավագանու խմբակցությունները, թե՛ խմբակցություններից դուրս, ավագանու առանձին անդամներ։ «Մենք եռօրյա ժամկետում կսպասենք նախաձեռնությանը միացողներին և արդեն գործընթացին կտանք պաշտոնական ընթացք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով հարցին՝ իր կարծիքով՝ կմիանա՞ն ավագանու մյուս խմբակցությունները քաղաքապետի անվստահության գործընթացին, Մարուքյանն ասաց, որ ինքն այդ մասով որոշակի վերապահում ունի, քանի որ հեղափոխությունից հետո ինքը ՀՅԴ-ի, ՀՎԿ-ի անդամներին ուղիղ հարց է տվել, արդյոք նոր իրավիճակում, երբ իրենց կուսակցությունները հայտարարել են հեղափոխությանը միանալու մասին, իրենք ևս փոխում են իրենց մոտեցումները, հնչել է պատասխան, որ ոչ, իրենց մոտ ոչինչ չի փոխվել։ «Բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել։ Հիմա մենք գործընթացը նախաձեռնել ենք իրավական դաշտում՝ հասկանալու համար որևէ բան փոխվել է, թե ոչ։ Եթե այո, ապա մենք կունենանք Վանաձորում իրավիճակի փոփոխություն, իսկ եթե ոչ՝ կարձանագրվի այն, ինչ ունենք»,- ասաց Մարուքյանը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։ «Օրենքով նախատեսված պրոցեդուրա ա, իրանց իրավունքն ա։ Շանսերը ես չգիտեմ, ըսկի հայտարարության բովանդակությանը չեմ ծանոթացել»,- ասաց քաղաքապետը։

Մեր դիտարկմանը, թե հիմքեր տեսնում է իրեն անվստահություն հայտնելու մասով, Ասլանյանը պատասխանեց, որ այդ հիմքերը պետք է անվստահություն հայտնողները ներկայացնեն։ Արձագանքին, թե «Լուսավոր Հայաստանը» նշում է հիմքերը՝ 2 տարի շարունակ անարդյունավետ կառավարումը, քաղաքում ոչ մի էական աշխատանք չկատարելը, ՍԴ որոշումից հետո շարունակել այդ ոճով աշխատելը, քաղաքապետը հայտարարեց, թե «նրանց ասածները չի մեկնաբանում»։

Անհանգստանալու որևէ առի՞թ էլ չունեք՝ հարցրինք. «Չէ, չունեմ»,-հայտարարեց Մամիկոն Ասլանյանը՝ չմեկնաբանելով նաև այն, թե արդյոք իր վստահությունը գալիս է նրանից, որ ՀՅԴ ու ՀՎԿ խմբակցությունները չեն միանա անվստահության գործընթացին։

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար, փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը, պատասխանելով մեր հեռախոսազանգին և լսելով, որ լրագրող է, արագ անջատեց հեռախոսը՝ հաջորդիվ դառնալով անհասանելի։

Ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արևիկ Լոքյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին չեն կարող կոնկրետ դիրքորոշում հայտնել, պետք է քննարկում լինի, պարզեն կուսակցության՝ ՀՅԴ-ի մոտեցումը հարցին և նոր վերջնական որոշում կայացնեն։ «Կոնկրետ ես անվստահության հիմքեր չեն տեսնում, բայց թույլ տվեք հիմա կարծիք չհայտնել։ Մենք կքննարկենք հարցը, որոշում կկայացնենք և մի քանի օրից կհրապարակենք այն»,- ասաց տիկին Լոքյանը։

Նշենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների 1/3-ի ստորագրությունը։ «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամների ստորագրությունները բավարար չեն, և անհրաժեշտ է ևս մի քանի ավագանու համաձայնություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում