Տեսագրությունը, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուն պարելիս քնքշորեն գրկել է իր ընկերուհուն՝ ամերիկուհի Քեթրին Մայորգային, հրապարակել է The Sun պարբերականը: Այն տեսագրվել է 2009-ին, Լաս Վեգասի Sin City ակումբում: Իսկ այժմ աղջիկը ֆուտբոլիստին բռնաբարության մեջ է մեղադրում:
Քեթրինի խոսքով՝ գիշերային ակումբում պարելուց հետո Ռոնալդուն իրեն Palms Casino Resort հյուրանոց է հրավիրել, որտեղ էլ բռնաբարել է: Instagram-ի իր էջում մարզիկը հերքել է մեղադրանքը:
34-ամյա ամերիկուհին նրան հրապարակավ մեղադրել է անցած շաբաթ: ԶԼՄ-ները գրում են, որ Ռոնալդուն նրան 375 հազար եվրո է վճարել, որպեսզի վերջինը չբարձրաձայնի իրենց հանդիպման մանրամասները:









































