Քանյե Վեսթի Yandhi նոր ալբոմը պետք է թողարկվեր արդեն այս շաբաթ և այն պետք է ներկայացնեին Saturday Night Live շոուի ընթացքում, սակայն դա տեղի չունեցավ։ Երաժիշտը պարզապես հանդես է եկել շշի տեսքով և Թրամփին աջակցող ելույթ է ունեցել։ Ավելի ուշ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում հայտարարել է, որ ալբոմի շնորհանդեսը տեղափոխվում է նոյեմբերի 23-ին։ «Հավատացեք ինձ, դրան արժե սպասել»,– գրել է նա։ Ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, իր հարցազրույցում Քանյե Վեսթն ասել է, որ Աֆրիկա է մեկնում, որպեսզի ավարտին հասցնի ալբոմը։ «Ես զգում էի այդ էներգիան, երբ Չիկագոյում էի։ Ես զգում էի արմատներս։ Բայց հիմա մենք պետք է գնանք Աֆրիկա անունով հայտնի տեղը»,– ասում է նա։ Թե ինչ դուրս կգա դրանից՝ դեռևս դժվար է ասելը, սակայն եթե Աֆրիկա ուղևորությունը կօգնի Վեսթին իսկապես լավ ալբոմ ստեղծել, մենք միայն ուրախ կլինենք։











































