Իսպանիայի բյուջեն կորցրել է ավելի քան 1 միլիարդ եվրո աճող անօրինական բիզնեսի՝ ծխախոտի մաքսանենգության պատճառով: Երկրի հարավում գտնվող Անդալուսի շատ բնակիչներ ստիպված են անօրինական կերպով ծխախոտ ներմուծել Ջիբրալթարից: Ռեցեսիայի պայմաններում որոշ ընտանիքների համար դա դարձել է ապրուստի հիմնական միջոցը՝ հաղորդում է Russia Today-ը:
Այժմ միայն Անդալուսում մաքսանենգային ծխախոտի չափաբաժինը կազմում է ընդհանուր շուկայի 40%-ը: Նման գործարքներից ստացված եկամտի մեծ մասը ստանում է մաֆիան:
2013թ. ոստիկանությունը Իսպանիայի և Ջիբրալթարի միջև մաքսատանը առգրավել է ավելի քան 1 միլիոն տուփ ծխախոտ, ինչը 40%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2013թ. հունիսից Իսպանիայի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը՝ տեղադրելով սքաներներ:









































