ԱԺ արտահերթ նիստի ուղիղ հեռարձակման հետ եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
«Սակայն ձայնագրությունն ամբողջությամբ առկա է», – նշել է նա։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրեց պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվեց այն անցկացնել ձեռքով։
Արդյունքում նախագիծը ստացավ 67 կողմ ձայն։
Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը նշեցին, որ տեղի ունեցածն ակնհայտ ապօրինություն է, քանի որ քվեարկությունն անցկացվել է առանց քարտերի ու առանց նիստի ուղիղ հեռարձակման։









































