Գիտնականները կազմել են քաղաքների սև ցուցակը, որոնք կարող են առաջիկա 100 տարում անհետանալ Երկրի երեսից՝ հայտնում է Naked Science-ը:
7 քաղաքներից կազմված ցուցակում ոչ միայն փոքր քաղաքներն են, այլև մեգապոլիսները: Անհետանալու պատճառ կարող է է դառնալ ինչպես բնակչության արտահոսքը, այնպես էլ բնության քմահաճությունները, կլիմայական պայմանների փոփոխությունները և այլն:
Ահա քաղաքների և խնդիրների ցուցակը, որոնց պատճառով այդ քաղաքները կարող են մինչև 2100 թվականն անհետանալ:
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ. պատճառը երկրաշարժերն են
Դեթրոյթ, ԱՄՆ. պատճառը բնակչության արտահոսքն է
Վենետիկ, Իտալիա. պատճառը հողի մակարդակի իջեցումն է
Մեխիկո, Մեքսիկա. պատճառը՝ խմելու ջրի սղությունն ու գրունտի իջեցումն է
Նեապոլ,Իտալիա. պատճառը հրաբխային ժայթքումներն են
Տիմբուկտու,Մալի. պատճառը անապատացումն է
Ինչպես հայտնի է, սնանկացած Դեթրոյթի նոր քաղաքապետ Մայք Դագանը խոստացել է կես տարում լուծել քաղաքի հիմնական խնդիրները և բնակիչներին խնդրել է չտեղափոխվել այլ քաղաքներ:








































