Մադայե առողջարանային քաղաքում զենքերը վայր են դրել ավելի քան 350 ապստամբներ և ընդունել նախագահի՝ համաներում շնորհելու պայմանները: Քաղաքի բնակիչները կիրակի օրը Դամասկոսի կենտրոնում անցկացրել են հանրահավաք՝ հաջակցություն Սիրիայի կառավարության՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Անձնատուր եղած բոլոր ապստամբները Դամասկոս են եկել՝ իշխանություններին հանձնվելու և ՆԳՆ-ում ստուգումներ անցնելու համար: Մադայեի հաշտեցումը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր թվով չորրորդ համաձայնությունն է իշխանությունների և Սիրիայի ազատ բանակի նախկին գրոհայինների միջև:
Իրավիճակը կարգավորվել է նաև Բերզի հյուսիսային արվարձանում՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո:
Կառավարական ուժերի և գրոհայինների միջև շուտով համաձայնություն ձեռք կբերվի նաև Դամասկոսի հարավային Թադամունե թաղամասում:










































