Կիրակի ցերեկը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխության արարողությունից առաջ կարմիր գորգը հեղեղվել էր կոյուղաջրերով:
«Խողովակը պայթել է, և ջուրը թափվում է ամենուր՝ հենց այնտեղ, որտեղ տեղավորվել են օտարերկրյա մամուլի ներկայացուցիչները»,- հայտնել է E! հեռուստաալիքի թղթակիցը:
Լուսանկարիչները ստիպված են եղել փոխել իրենց տեղերը՝ նկարահանելու համար:
Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է, որ կոյուղաջրերը թրջել էին կարմիր գորգի ավելի քան 1/5 մասը:







































