Հունիսի 23-ին՝ ժամը 18:53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Հրազդանի ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում հայտնաբերվել է կնոջ դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարներ:
Փրկարարների ուժերով դուրս է բերվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1973 թ.-ին ծնված Թուխիկ Մուրադյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:









































